Չեխիայի հյուսիս-արեւելքում գտնվող Օստրավա քաղաքի հիվանդանոցներից մեկում հրաձգություն բաց արած տղամարդը ինքնասպան է եղել, տեղեկացնում է ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ինչպես հավաստիացվում է, իրավապահները հայտնաբերել են հրաձիգի մեքենան։ Կալանավորումից առաջ նա ինքնասպանություն էր գործել։ Տղամարդու անձը պարզվում է։