Հայկական ատոմակայանը 2020 թվականի մայիսի 15-ին լիովին կկանգնի պլանային նորոգման։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, դեկտեմբերի 10-ին ասաց Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։

Նրա խոսքով՝ կայանը պլանային նորոգման կկանգնի 65 օրով, եւ դա առայժմ աշխատանքային ժամանակացույցի համաձայն է։ «Վերջնական պարզ կդառնա 2020 թվականին։ Ամեն ինչ կախված է էլեկտրաէներգիայի սպառման եւ արտահանման դինամիկայից։ Պլանային նորոգման շրջանակում նախատեսված է աշխատանքներ իրականացնել գերտաքացումից կայանի պաշտպանության արդյունավետության բարձրացման ուղղությամբ»,- պարզաբանել է նա։