Ուկրաինայում Դնեպրոպետրովսկի մարզի Նովոմոսկովսկի շրջանային դատարանը տղամարդուն հինգ տարվա ազատազրկման է դատապարտել՝ հավին սպանելու համար, սակայն դատարանի դահլիճից նրան բաց է թողել։ Այս մասին հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ հղում կատարելով դատարանի նյութերին։

Նշվում է, որ տղամարդը հավին առանձնակի դաժանությամբ է սպանել։ Նա բռնել է կենդանուն ձեռքում եւ հարվածներ հասցրել ապակյա շշով։ Շպրտելով նրան գետնին եւ հարվածելով ոտքով՝ տղամարդը բարձացրել է նրան թեւից բռնած, որի հետեւանքով հավը բարձր ձայներ է հանել։ Այդպես բռնած նա եւս երեք անգամ թռչնին գետնին է հարվածել, որի հետեւանքով հավը սատկել է։

Այս դաժանությունները տեղի են ունեցել փոքր երեխայի ներկայությամբ, իսկ կատարվածի մասին տեսանյութը տեղադրվել է Instagram-ում։ Չնայած դրան՝ դատարանն ազատել է տղամարդուն նշանակված պատիժը կրելուց՝ նրան մեկ տարով փորձաշրջանի հնարավորություն տալով։