Լուսանկարիչ Տանտո Ենսենը Ջակարտայում նկարահանել է սպիտակ գորտի եւ փոքրիկ մկան փոխհարաբերությունների մասին լուսանկարների շարք, գրում է Daily Mail-ը։

Նա լուսանկարել է, թե ինչպես է գորտը սկզբում պատրաստվում ուտել մկանը, այնուհետեւ փոշմանում է։ Շարքի վերջին լուսանկարում կենդանիներն արդեն համարյա գրկախառնված են նստած։ «Գորտը բացել է բերանը եւ արդեն սկսում է պտտել լեզուն, հետու կտրուկ փոշմանում է եւ մտերմանում մկնիկի հետ։ Դա լավագույն հաստատումն է այն բանի, որ ընկերությունը սահմաններ չունի»,- ասում է Ենսենը։