Ճապոնիայի պաշտպանության նախկին նախարարի վրա կրակել են իր տան մոտ։ Նա վիրավորում է ստացել ոտքից, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով Sankei թերթին։

81-ամյա Տոկուչիրո Տամազավան պաշտպանության նախարար է եղել Տոմիիտի Մուրայամայի կառավարությունում։ Նրա վնասվածքը վտանգավոր չէ կյանքի համար։

NHK հեռուստաալիքը տեղեկացրել է, որ կալանավորվել է կասկածյալը, որը ենթադրաբար ութսուն տարեկան է։