Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը լիբանանցիներին կոչ է արել արագ նոր կառավարություն ձեւավորել կամ կբախվեն ֆինանսական ճգնաժամի ռիսկի հետ։

«Նրանք պետք է արագ կառավարություն ձեւավորեն, քանի որ ցանկացած հապաղում կշարունակի վատացնել իրավիճակը»,- ասել է Լե Դրիանը։

Վարչապետի պաշտոնից Սաադ Ալ Հարիրիի հրաժարականից վեց շաբաթ անց ֆինանսական ճգնաժամը Լիբանանում կայունության հետ կապված մտահոգություն է առաջացնում։ Բանկերը վերահսկողություն են իրականացնում կապիտալի շարժման հանդեպ, դոլարը չի բավականացնում, իսկ լիբանանյան ֆունտը սեւ շուկայում կորցրել է իր արժեքի 1/3-ը։

Չորեքշաբթի օրը Ֆրանսիայում կանցկացվի Լիբանանի աջակցության միջազգային խմբի հանդիպում։ Դրա կազմի մեջ մտնում են Պարսից ծոցի երկրներից դոնորներ, ինչպիսին են Սաուդյան Արաբիան, խոշոր եվրոպական տերությունները եւ ԱՄՆ-ը։