Սպառազինությունների վերահսկողությունը, ընտրությունների անվտանգությունը եւ ազգային անվտանգությունը կքննարկվեն Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման ժամանակ։ Այս մասին Fox News-ին հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Հիդլին։

«Ցանկացած ամերիկյան նախագահ պարտավոր է ձգտել հարաբերություններ ստեղծել աշխարհով մեկ։ Մենք իսկապես պարտավոր ենք խոսել սպառացինությոեւնների վերահսկողության, ընտրությունների անվտանգության եւ ազգային անվտանգության մասին»,- հայտարարել է նա։