ԱՄՆ-ում ձերբակալվել է մեքսիկական կառավարության նախկին պաշտոնյա, որը մեղադրվում է այն բանում, որ մի քանի միլիոն դոլար կաշառքի դիմաց թույլ է տվել «Սինալոա» թմրակարտելին Մեքսիկայում գործել, հայտնում է Reuters-ը։

Ջենարո Գարսիա Լունան, որը 2001-2005թթ․ զբաղեցրել է Մեքսիկայի հետաքննությունների դաշնային գործակալության ղեկավարի, իսկ 2006-2012թթ․ երկրի հասարակական անվտանգության նախարարի պաշտոնները, ձերբակալվել է Դալասում, հայտնում են դատախազները։

Բրուքլինի դաշնային դատարանում հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, «Սինալոա»-ն, Գարսիա Լունային կաշառելով, թմրամիջոցներ մատակարարելու անվտանգ ուղի է կարողացել ստանալ։

Մեղադրողները նաեւ ասել են, որ Գարսիա Լունան ԱՄՆ իշխանություններին խաբել է թմրակարտելի հանդեպ իր գործողությունների վերաբերյալ, երբ 2018թ․ քաղաքացիություն ստանալու հայտ է ներկայացրել։