ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ զրույցից հետո հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է մոտ ապագայում Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր [ՌԴ-ի հետ] երկխոսությանը»,- նշել է նա Twitter-յան իր էջում:

Դրանից բացի, ամերիկացի առաջնորդը հավելել է, որ «լավ հանդիպում է անցկացրել [ՌԴ] ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»: Նրա խոսքով՝ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են «շատ թեմաներ, այդ թվում՝ առեւտրի, Իրանի, Հյուսիսային Կորեայի, ՄՓՀՀ պայմանագրի, միջուկային սպառազինության վերահսկման եւ ընտրություններին միջամտության թեմաները»:

Թրամփի եւ Լավրովի բանակցությունները, որ ընթացել են երեքշաբթի Վաշինգտոնում, տեւել են 45-50 րոպե: