Երգիչ Գորան Բրեգովիչի համերգի վրա կծախսվի 65  հազ. եվրո։։ Այստեղ մտնում են դեկորացիայի, բեմական ձեւավորման եւ հրավառության ծախսերը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Հաշվի առնելով անցկացումը եւ այն, թե ինչպիսի արտիստ է ելույթ ունենալու, կարելի է ասել, որ գումարն այնքան էլ մեծ չէ»,- ավելացրել է նա ի պատասխան հասարակությունում ուժեղացող քննադատության։ Վիրաբյանի խոսքով՝ Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 31-ին համերգը վարելու են Սոնա Ռուբինյանն ու Գարիկ Պապոյանը։

Հիշեցնենք, որ մայրաքաղաքի բյուջեից հատկացվել է 54 մլն դրամ։ Կառավարությունը գումարն ավելացրել է 271 մլն դրամ։

Նշենք, որ ընդդիմությունը հանդես է գալիս քննադատությամբ՝ ընդգծելով, որ հսկայական միջոցները կարելի էր ուղղել այլ նպատակների։