Լեռնային Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը մեկնաբանել է ԼՂՀ զինվորականների մասնակցությունը Երեւանում 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին:

Դեկտեմբերի 11-ին կայացած մամուլի ասուլիսում նախկին վարչապետը, իսկ հիմա «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավարը եւ Արցախի նախագահի թեկնածուն մեկնաբանել է 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին ղարաբաղցի զինվորականների մասնակցության մասին պնդումները:

Հարությունյանը պաշտոնապես հերքեց «զինվորականներին բերելը»՝ հավաստելով, որ «Արցախից զորք չի բերվել»: Սակայն նույն պահին պարզվեց, որ զորքերի վերատեղակայումը չի նշանակում «զորքեր բերել»: Արդյունքում Հարությունյանը հաստատել է նշված օրը Հայաստանի մայրաքաղաքում Պաշտպանության բանակի որոշ ստորաբաժանումների առկայությունը: Այդ օրերին տեղի ունեցողի հանդեպ սեփական դիրքորոշման մասին հարցին ի պատասխան՝ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ սուբորդինացիան թույլ չի տալիս քննարկել հրամանների իրավացիությունը: