«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չկարողացավ կողմ քվեարկել օրենսդրական նախաձեռնությանը, որը նախատեսում է վաղ ու պատվավոր կենսաթոշակի ուղարկել Սահմանադրական դատարանի դատավորներին, որոնք լիովին չեն իրականացրել իրենց վրա դրված լիազորություններն ու գործառույթները։ Այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ, դեկտեմբերի 11-ին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

Նրա խոսքով՝ մի կողմից կառավարությունն արձանագրում է, որ ՍԴ անդամները չեն օգտվում հասարակության վստահությունից, մյուս կողմից՝ այն բավական շռայլ կենսաթոշակներ է սահմանում նրանց անգործության համար։ «Բոլորին է հասկանալի, թե ինչու է այս օրենսդրական նախաձեռնությունը իրականացվում։ Սա պարզապես Հրայր Թովմասյանին (Հայաստանի ՍԴ նախագահ- խմբ.) անվստահություն հայտնելու ձախողված նախաձեռնության տրամաբանական շարունակությունն է»,- նշել է Տոնոյանը։

Հիշեցնենք, որ սկանդալային օրենքը կառավարող «Իմ քայլը» դաշինքի ջանքերով ընդունվեց։ Դեմ քվեարկեցին «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների պատգամավորները։