Մուգ կապույտ զգեստը, որով արքայադուստր Դիանան 1985թ․ պարել է դերասան Ջոն Տրավոլտայի հետ, 220 000 ֆունտ սթեռլինգով վաճառվել է մի բրիտանական կազմակերպության, ասվում է լոնդոնյան Kerry Taylor Auctions աճուրդային տան հաղորդագրության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Գնորդը շատ գոհ էր, քանի որ հուսով էր, որ զգեստը կմնա Մեծ Բրիտանիայում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վիկտոր Էդելսթայնի ստեղծած երեկոյան զգեստը, որով 24-ամյա Դիանան փայլել է Սպիտակ տանը ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի նախաձեռնած պետական բանկետի ժամանակ, նախօրեին վաճառել չէր հաջողվել, սակայն երեքշաբթի օրը դրա գնորդն, այնուամենայնիվ, գտնվել էր։

«Արքայադուստրն այդ զգեստը ավելի քան տասն անգամ է կրել տարբեր պաշտոնական միջոցառումների ժամանակ, եւ ընտրել է այն իր, ինչպես պարզվեց, 1997թ․ վերջին պաշտոնական լուսանկարի համար»,- նշում է աճուրդային տունը։

Աճուրդի են դրվել նաեւ Դիանայի եւս երկու նույն գույնի զգեստներ։ Մեկը վաճառվել է 48 000, մյուսը՝ 28 000 ֆունտ սթեռլինգով։