Արցախի նախկին վարչապետ, այժմ՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար եւ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը հերքել է Արցախում տարանջատվածության մասին կարծիքը։

Հիշեցնենք, որ Արցախի քաղաքական դաշտի հատվածայնացման մասին խոսում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում։

Հարությունյանի խոսքով՝ Արցախի նախագահի բոլոր թեկնածուներն արժանավոր մարդիկ են, ովքեր ավանդ են ներդրել հանրապետության զարգացման գործում, եւ իրենք լավ հարաբերությւոնների մեջ են։ Եկող տարի կայանալիք ընտրությունների ժամանակ կլինեն մրցակցային պայմաններ, իսկ Ղարաբաղը միասնական է, ինչպես եւ առաջ։ «Թող ոչ ոք չկասկածի նրա միասնության մեջ։ Համոզված եմ, որ իմաստությունը կհաղթի»,- ասել է Հարությունյանը՝ բացառելով կեղծումների հնարավորությունն ընտրություններում։

Միաժամանակ, Արայիկ Հարությունյանը բացառել է Երեւանի միջամտությունը, ինչպես հիմա, այնպես էլ նախկինում։ «Նախկինում երբեք միջամտություն չի եղել»,- հավաստիացրել է Արցախի նախկին վարչապետը։

Իր մասին Հարությունյանն ասել է, որ տասնութամյակը նշել է բանակում։ «Ես մյուսներից պակաս փորձ չունեմ»։ Վիտալի Բալասանյանի հետ համագործակցության հնարավորության մասին հարցին, հաշվի առնելով նրա կտրուկ հայտարարությունները, Հարությունյանը դրական է նայում, եթե Բալասանյանն ինքը համատեղ աշխատանքի կառուցողական մոտեցում եւ պատրաստակամություն ցուցաբերի։