Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արմեն Ավթանդիլյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության պետ։

Հրամանագրում, մասնավորապես, ասված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Արմեն Ավթանդիլյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ»։