Հյուսիսշոտլանդական բարձրավանդակը կամ Շոտլանդական բարձրավանդակը, որը հայտնի է նաեւ որպես Հայլենդ, նախատեսում է մինչեւ 2021 թվականը հարկել զբոսաշրջությունը մեկ ֆունտի չափով մեկ գիշերվա համար, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին։

Հայլենդի խորհուրդը պաշտպանել է գաղափարն այն բանից հետո, երբ պարզվել է, որ այդկերպ կարելի է տարեկան մինչեւ 10 մլն ֆունտ ստեռլինգ հավաքել։

Այդ միջոցները  կուղղվեն շրջանի ենթակառուցվածքի եւ ծառայությունների զարգացմանը։ Անցած տարի զբոսաշրջության կոմիտեի նիստում պարզվել էր, որ որոշ ճանապարհորդներ հետաձգում են Շոտլանդական բարձրավանդակ այցելությունը, քանի որ ստիպված են այնտեղ «զուգարան գնալ թփերի հետեւում»։

Բարձրլեռնային շրջանը հայտնի է իր գեղեցկությամբ, իսկ տուրիզմը նրա ամենակարեւոր ճյուղերից մեկն է, որը 25 հազար աշխատատեղ է ապահովում։ Խորհրդի տվյալներով՝ 2018-ին այս շրջան է եկել 6,5 մլն հյուր։

Այստեղ են գտնվում Լոհ Նես լիճը, Բեն Նեւիս լեռը, Մորի-Ֆերտ ծոցը, Մեծ Բրիտանիայի ամենահյուսիսային քաղաքը՝ Ինվերռնեսը, եւ Սքայ կղզին։