SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 10-ին, խուլիգանության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչ, 31-ամյա Արման Մ.-ն երկաթյա ձողը ձեռքին մուտք է գործել Իջևանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ղալումյանի ընդունարան և մոտ 30 րոպե խանգարել համայնքապետարանի բնականոն աշխատանքը:

Արման Մ.-ն կոտրել է համայնքի ղեկավարի ընդունարանի աշխատասենյակի դուռը: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Տավուշի մարզի դատախազության հանձնարարականով փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և Ա. Մանուկյանը որպես կասկածյալ ձերբայկալվել է: