«Հարկման հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիայի վավերացումը ստորագրվել է ավելի քան 30 տարի առաջ՝ 1988 թվականի հունվարին։ Այս մասին Տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Հարկման հարցերում փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիայի (2010 թվականին մտցված փոփոխություններով) վավերացման հարցի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 11-ին ասաց Հայաստանի ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։

Նրա խոսքով՝ կոնվենցիայի համահեղինակներն են ԵՄ երկրները։ «Կոնվենցիան ստորագրել է 100 երկիր, եւ այդ 100 երկրներն էլ արդեն այն կիրառում են գործնականում, քանի որ ավարտել են ներպետական համակարգման բոլոր ընթացակարգերը»,- պարզաբանել է Պողոսյանը։

Կոնվենցիայի նպատակը, ինչպես նշեց փոխնախարարը, իրավական նորմերի ստեղծումն ու ներդնումն է, որոնք կնպաստեն արդյունավետ փոխգործակցության բարձրացմանը կոնվենցիայի մասնակից երկրների հարկային մարմինների միջեւ։

Կարճ քննարկումներից հետո խորհրդարանական հանձնաժողովի անդամները դրական եզրակացություն տվեցին կոնվենցիայի վավերացմանը։