Իշխանությունը թող իր, ոչ թե Հայաստանի հարկատուների հաշվին «ձեռք մեկնի»։ Այս մասին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցի ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

Նրա խոսքով՝ լիովին հասկանալի է, որ ժողովուրդն ընտրել է այս իշխանությանը եւ քաղաքական մեծամասնությանը խորհրդարանում։ Բայց նրանց առջեւ խնդիր չեն դրել քաղաքացիների հաշվին նախկին ռեժիմի դատավորներին ուղարկել թոշակի։ Բացի այդ, ինչպես նշեց պատգամավորը, ՍԴ անդամները պրոֆեսիոնալներ են, իսկ նրանց փաստորեն առաջարկում են «փողով վաճառել պրոֆեսիոնալ սկզբունքները»։ «Բարոյական տեսակետից սա շատ խնդրահարույց հարց է։ Ես հույս ունեմ, որ ոչ մի դատավոր չի «սեղմի» այդ ձեռքը եւ վնաս չի հասցնի Հայաստանի քաղաքացուն»,- եզրափակել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը դեկտեմբերի 11-ին հավանություն է տվել Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքին։ Այն հասարակական-քաղաքական արձագանք է առաջացրել, դարձել լայն քննադատության առարկա։