Եթե Հայաստանի վրա Թուրքիայի հարձակման մասին փաստաթուղթը ստույգ լինի, ապա դա ցույց կտա, թե որքան լուրջ խնդիրներ են կանգնած մեր առջեւ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ ըստ որոշ տվյալների, դա կարող է լինել Ֆեթհուլա Գյուլենի կողմնակիցների ձեռքի գործը։ «Բայց այդ ամենը առանձին մեկնաբանություններ են, իսկ Անկարայի պաշտոնական դիրքորոշումը դեռեւս չկա։ Գուցե, պատասխան լինի թուրքական խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանի հարցմանը՝ հասցեագրված Թուրքիայի արտգործնախարարին։ Պետք է սպասել»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ համաձայն ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ թուրքական բանակը նախատեսել էր ավիահարվածներ հասցնել Հայաստանին Oğuztürk կոդային անվամբ գործողության շրջանակում։