«Մենք պետք է կամ շրջանցենք պատժամիջոցները, կամ ստիպենք թշնամիներին զղջալ»։ Այս մասին ասել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում կառավարության նիստի ժամանակ, տեղեկացնում է Mehr-ը։

«Կառավարությունը մտադիր է խափանել թշնամիների դավադրություններն ինչպես ներքին արտադրության ավելացման, այնպես էլ այլ քայլերի միջոցով, ինչպիսին է բանակցությունների անցկացումը»,- ասել է նա՝ ավելացնելով, որ այդ առումով կառավարությունը գործելու է «կարմիր գծին» համապատասխան, որը մտադիր չէ հատել։

Նա նաեւ անդրադարձել է Ազգային տեղեկատվական ցանցի հարցին՝ ասելով, որ դա «չի նշանակում ինտերնետից Իրանի անջատում»։ «Մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ունենան հզոր ազգային տեղեկատվական ցանցի հասանելիություն արտասահմանյան ինտերնետի կողքին»,- նշել է Ռոհանին։