ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունման հարցը քաղաքական հարթությունում է, այսինքն՝ ոչ մի հետեւանք Թուրքիայի համար դա չի ենթադրում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 11-ին ասաց «Հայ դատի» եւ ՀՅԴ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով՝ հենց դրա հետ է կապված այն, որ հարցը ավելի քան 30 տարի համառորեն չեն կարողացել «մտցնել» Ներկայացուցիչների պալատ։

«Սպիտակ տունը փորձում է Թուրքիային ցույց տալ, որ չի հակառակվում  բանաձեւի հնարավոր ընդունմանը։ Հարցը կարող է ցանկացած պահի վերադառնալ Սենատ, քանի որ սենատորները հանդես են եկել ոչ թե բանաձեւի դեմ, այլ հարցը քննարկումների օրակարգ վերցնելու»,- նշել է նա։

Մանոյանն ավելացրել է, որ որոշումն անմիջականորեն կապված է քաղաքական նպատակահարմարության հետ։

«Ցեղասպանությունների դեմ պայքարի լավագույն միջոցը ոչ միայն քննարկումն է, այլ նաեւ պատիժը։ Թուրքիան պետք է պատասխանատվություն կրի, այլ ոչ թե պարզապես ընդունի։ Հայաստանը պետք է աշխատի այս ուղղությամբ»,- եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ընդունեց բանաձեւ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Նման բանաձեւ ԱՄՆ Սենատի քննարկումների օրակարգ մտցնել առայժմ չի հաջողվում։