Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիթորինգի կոմիտեն ընդունել է Ռոջեր Գեյլի զեկույցը, որն ամփոփել է կոմիտեի 2019 թվականի հունվար-դեկտեմբերի գործունեությունը եւ տվել մոնիթորինգի ենթարկվող երկրների, այդ թվում՝ Հայաստանի առաջընթացի գնահատականը։ Զեկույցում ողջունվում է ընտրությունների կազմակերպումը՝ միջազգային չափորոշիչների հաշվառմամբ, ինչպես նաեւ Հայաստանի հավատարմությունը՝ պայքարելու կոռուպցիայի դեմ եւ բարեփոխելու դատական համակարգը՝ դրա անկախության ամրապնդման նպատակներով։

Վեհաժողովը Հայաստանի իշխանություններին կոչ է արել արագացնել դատական համակարգի բարեփոխումը՝ դրա անկախության եւ արդյունավետության ամրապնդման նպատակով՝ ձեռնպահ մնալով ցանկացած գործողությունից, որը կարող է ընկալվել որպես ճնշում կամ միջամտություն դատական համակարգի աշխատանքին, եւ շարունակել ամրապնդել կանանց, ինչպես նաեւ ԼԳԲՏ եւ այլ փոքրամասնությունների իրավունքները։ Զեկույցում նշվում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց է գրանցվել, ինչի մասին վկայում են Հատուկ քննչական կոմիտեի կողմից զեկուցողներից ներկայացված թվերը։ Դրական վերաբերմունքը կոռուպցիայի դեմ պայքարին հաստատվում է իշխանությունների ձգտմամբ՝ լուծելու այնպիսի սոցիալական խնդիրներ, ինչպիսին են գենդերային անհավասարությունը եւ ԼԳԲՏ հանրույթի իրավունքները։ Զեկույցում նշվում է, որ եւս մեկ հաճելի իրադարձություն է հավասար հնարավորությունների ապահովման գործողությունների պլանի եւ ռազմավարության մշակումը, որոնք ուղղված են գենդերային անհավասարության խնդրի լուծմանը։

Այնուամենայնիվ, նշվում է, որ որոշ կոնկրետ գործողություններ պետք է իրականացվեն տեղերում, քանի որ կանայք դեռեւս բավարար չափով ներկայացված չեն պետական հատվածում։ «Կանայք Հայաստանում ստանում են միջինը 35,9 տոկոսով քիչ տղամարդկանցից»,- ասվում է հաշվետվությունում։