120-ամյա սուրբծննդյան պուդինգը, որը նվիրել են նավաստիներին, ցուցադրության կդրվի Թագավորական ռազմածովային նավատորմի ազգային թանգարանում, որը գտնվում է Պորտսմուտի պատմական նավաշինարանում, հայտնում է PM-ը։

Ավանդական պահածոյացված պուդինգը, որը աշխարհում հնագույնն է համարվում, ուղարկվել է Աֆրիկայում Թագավորական ռազմածովային նավատորմի զինծառայողներին։

Թանգարանի ներկայացուցիչն ասել է, որ պուդինգը 2011թ․ գտնվել է տան պահարանի խորքում։ «Համարվում է, որ դա աշխարհում ամենա հին պուդինգն է։ Ենթադրվում է, որ դա Peek, Frean & Co-ի կողմից պատրաստված եւ 1899թ․ Սուրբ ծննդին Աֆրիկայի հարավում ցամաքային գործողություններին մասնակցող ռազմածովային նավատորմի ծառայողներին ուղարկված 1000 պուդինգներից մեկն է։ Պուդինգը պատվիրել էր բարերար Ագնես Ագի Ուեսթոնը, որը հայտնի էր նավաստիների հանդեպ իր բարությամբ»,- պատմել է նա։