Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ նշել են էնեգետիկայում եւ ռազմատեխնիկական համագործակցության մեջ համատեղ ծրագրերի հետագա իրականացման կարեւորությունը, հայտնում է Կրեմլի մամուլի ծատայությունը։ Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ։

Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջնահերթ թեմաներ, ներառյալ առեւտրատնտեսական կապերը։ Շեշտադրվել է էներգետիկայի եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում համատեղ ծրագրերի հետագա իրականացման կարեւորությունը։ Էրդողանը Պուտինին տեղեկացրել է Լոնդոնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ իր շփումների մասին։

Երկու ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել Սիրիայում իրավիճակի վրա։ Նրանք կողմ են հանդես եկել Սիրիայում, այդ թվում՝ Իդլիբում ահաբեկչության դեմ պայքարի համաձայնեցված գործողություննեի ակտիվացմանը։ Ընդգծվել է այդ տարածաշրջաններում համագործակցելու ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման անհարաժեշտությունը։

Քննարկվել է նաեւ Լիբիայի կարգավորման խնդիրը։ Պետությունների ղեկավարները մտահոգություն են հայտնել Տրիպոլիի շրջանում զինված բախումների կապակցությամբ եւ նշել են, որ իրավիճակը կկարգավորվի միայն կրակի դադարեցման եւ միջլիբիական խաղաղ բանակցություննների վերսկսման դեպքում։