Սենատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի հնարավոր քննարկումը կարող է խախտել Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների ծրագրերը, հայտնում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեն մինչեւ հիմա չի նշանակել հունվարին հերթական բանավեճերի օրը, քանի որ հստակ չէ, թե Սենատում իմփիչմենթի ընթացակարգը երբ կսկսվի: Այս գործընթացը կարող է լրջորեն շեղել թեկնածու սենատորներին, քանի որ նրանց մասնակցությունը պարտադիր է լինելու, իսկ նիստերը կարող են շարունակվել շաբաթական 6 օր: Դրանից բացի, դեմոկրատներին փետրվարի 3-ին սպասում է Այովայում առաջին փրայմերիզը, որի հիման վրա մաղվելու են մեծ թվով թեկնածուներ:

Դեմոկրատների կողմից հավակնորդների թվում անվանակարգում են 5 գործող սենատորներ, օրինակ՝ Բեռնի Սանդերսը, Էլիզաբեթ Ուորենը, Էմի Կլոբուշարը, Կորի Բուկերը: Հարցումներում շրջանառվող հավակնորդների ընդհանուր թիվը հասնում է 1,5 տասնյակի: