Կանադայի ազգային օդերեւութաբանական բյուրոն երկրի բնակիչներին նախազգուշացրել է սաստիկ ցրտերի մոտենալու մասին։ Սպասվում է, որ որոշ շրջաններում ջերմաստիճանն, ըստ Ցելսիուսի, կարող է հասնել -50-ի, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախազգուշացումները տարածվել են Յուկոնում, Հյուսիսարեւմտյան տարածքներում, Ալբերտայի, Քվեբեկի, Նյուֆաունդլենդի, Լաբրադորի, Օնտարիոյի եւ Սասկաչեւանի տարածքներում։ Նշվում է, որ այդ վայրերում ջերմաստիճանը -38-ից -50 կարող է լինել։

Օնտարիոյի եւ Բրիտանական Կոլումբիայի հարավում, ինչպես նաեւ Նոր Շոտլանդիայի հյուսիսային մասում կարող է 15-25 սմ ձյուն տեղալ։

Արտակարգ ցրտերի եւ առատ տեղումների հետ կապված՝ բացառված չէ, որ դպրոցները ժամանակավորապես փակվեն։