Չորեքշաբթի երեկոյան պարեկային մոտորանավը Պերուի Պաիտի ՌԾՈՒ բազա է հասցրել 2 տոննա կոկաինով կիսաբեռնված նավ, որը անձնակազմի 4 անդամով ձերբակալվել էր շաբաթ՝ ափից 180 մղոն հեռավորությամբ, հայտնում է Comercio պարբերականը:

«Գործողության ժամանակ 4 ձերբակալվածները կտեղափոխվեն Լիմա, ինչպես եւ 2 տոննա կոկաինը: Սուզանավը կմնա ՌԾՈՒ տրամադրության տակ մանրակրկիտ հետազոտության համար»,- հայտնել է դատախազ Խորխե Չավես Կորտինան:

Չավեսի խոսքով՝ սուզանավը բեռնված էր Էկվադորի հարավում, ինչը խոսում է հարեւան երկրի թույլ աչալրջության մասին:

Կոկայի համաշխարհային պլանտացիաների ավելի քան 90 տոկոսը կենտրոնացած է, այսպես կոչված, «Անդերյան թմրաեռանկյունիում», որի մեջ են մտնում Կոլումբիան, Պերուն եւ Բոլիվիան: Որոշ քանակությամբ կոկա է աճում նաեւ Պանամայի, Էկվադորի պլանտացիաներում, Վենեսուելայի հարավ-արեւմուտքում եւ Բրազիլիայի հյուսիս-արեւմուտքում: