Skoda ընկերությունը ներկայացրել է նոր սերնդի Rapid լիֆթբեքը՝ հայտարարելով նրա մեկնարկային գինը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

1,6 լիտր շարժիչով Active կոմպլեկտը կարժենա 829 հազար ռուբլի։ Մեքենան արտադրվելու է Կալուգայի գործարանում, ռուսաստանցի դիլերների մոտ այն կհայտնվի 2020 թվականի առաջին եռամսյակում։

Նոր Skoda Rapid-ը կունենա նետաձեւ լույսեր՝ լուսադիոդների ներկառուցված շերտերով, ռադիատորի վեցանկյուն ցանց, հետեւի մասում L-աձեւ լույսեր՝ բյուրեղյա դիզայնով։

Փոփոխություններ կան նաեւ սրահում. կան նոր դեկորատիվ վահանակներ, տեղեկատվական եւ զվարճալի համակարգի դիսփլեյ, 6,5 անկյունագծով էկրան, 8 անկյունագծովն էլ առաջարկվում է որպես օպցիա։ Բացի այդ, մեքենան ունի նոր դիզայնի ղեկանիվ՝ տաքացմամբ։