Կառավարությունն այսօր՝ դեկտեմբերի 12-ին հրավիրված նիստում հավանություն տվեց որոշման նախագծին, որով նախատեսվում էր «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրված արտոնությանը ավելացնել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն ևս մեկ խմբաքանակ ներկրելու համար։ Որոշման նախագիծը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Տիգրան խաչատրյանը։

«Առաջարկվում է  փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 462-Ա որոշման մեջ։ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությանը տրված արտոնությանը ավելացնել ևս մեկ խմբաքանակ ներկրելու համար ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն։

«ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը գործում է 2017 թվականից։

Ընկերությունը սրբիչներ է արտադրում Արարատի մարզում։ Այս խմբաքանակով առաջարկվում է լրացուցիչ 10,6 մլրդ դրամ ընդհանուր արժեքով ապրանքների համար ևս սահմանել ԱԱՀ-ն հետաձգելու արտոնություն, որի գծով ԱԱՀ արտոնությունը կկազմի 2,1 մլրդ դրամ։ Կազմակերպությունը տեղեկացրել է, որ այս ընդլայնման ծրագրի շնորհիվ  հաջորդ երեք տարիներին կսռեղծի 175 նոր աշխատատեղ միձին 189 աշխատավարձի չափով, իսկ առ այսօր ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1,823,702,113 ՀՀ դրամի ներդրում»,-նշեց նա:

Նախարարը նշեց նաև, որ օրակարգի չզեկուցվող հարցով նմանատիպ արտանություն կիրառվեց «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերության դեպքում՝ 21 մլն դրամի չափով ապրանքների լրացուցիչ խմբաքանակ ներմուծելու համար։

Նշենք, որ «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ» ՍՊ ընկերությունը փոխկապակցված է  ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր՝ Աստղիկ Ալեքսանյանի հետ։