Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 43 դեպք։ Այդ մասին հայտնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 12, խարդախության՝ 8, մարմնական վնասվածք հասցնելու՝ 5, յուրացման կամ վատնման և ծեծի՝ 3-ական, թմրամիջոցի մաքսանենգության ու փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքի դիտավորությամբ ոչնչացման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, մարդու թրաֆիքինգի, սպանության սպառնալիքի և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 4-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 10-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: