«Եվրոպական Վրաստան – շարժում հանուն ազատության» ընդդիմադիր կուսակցության անդամների վրա Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հարձակման վերաբերյալ գործով Գիգա Ուգուլավայի եւ Գեորգի Գաբաշվիլիի մեղադրանքը ներկայացվել է իրեն՝ Ուգուլավային, ինչպես նաեւ ծեծկռտուքի եւս մեկ մասնակցի, հայտնում է «Sputnik-Վրաստանը»:

Կոնֆլիկտը տեղի է ունեցել չորեքշաբթի ցերեկը անձնագրային ստուգման գոտում: Ուգուլավան եւ Գաբաշվիլին, որոնք այդպես էլ չեն կարողացել Հունաստան թռչել, հայտարարել են, որ 2 անհայտ անձ իրենց վրա են հարձակվել:

Հարցաքննությունների արդյունքում քննությունը հանգել է այն եզրակացության, որ տուժածները Գաբաշվիլին եւ նրանցից մեկն է, ում ընդդիմադիրները մեղադրել են հարձակման մեջ 

«Ես ցանկացած զարգացման սպասում էի, բայց ոչ այսպիսի: Օրվա վերջին պարզվեց, որ մեղադրվում եմ այն մարդուն ծեծելու մեջ, որն ինձ վրա էր հարձակվել: Ես հիմա ակնոցով եմ, քանի որ վնասվածքներ ունեմ: Ստացվում է, որ ես եմ նրա վրա հարձակվել, ինձ խեղում եմ պատճառել, իսկ այն մարդը, ով մարզիկ է (ձյուդոիստ) անմեղ գառնուկ է»,- վրդովվել է Ուգուլավան:

Թբիլիսիի քաղաքային դատարանը հինգշաբթի կքննի Ուգուլավայի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցը:

Ուգուլավայի մեղքը հաստատվելու դեպքում նրան տուգանք է սպառնում կամ 120 ժամից մինչեւ 180 ժամ հանրօգուտ աշխատանք, կամ մինչեւ 1 տարվա ազատազրկում: