Կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի իշխանությունների ջանքերը ընդունելով՝ Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (ԳՐԵԿՕ) նշում է, որ անհրաժեշտ է ներդնել ավելի շատ ջանքեր, քանի որ Հայաստանում իրավիճակը դեռեւս լիովին չի համապատասխանում փորձագետների հանձնարարականներին: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի հայտարարության մեջ:

Այսպիսով, Հայաստանն ամբողջությամբ կատարել է 18 հանձնարարականներից 7-ը, որոնք պարունակվում են ԳՐԵԿՕ-ի զեկույցում: Մնացյալ 11 հանձնարարականները մասնակի են կատարվել:

Քանի որ նոր Ազգային ժողովը ստեղծվել է անցյալ տարվա դեկտեմբերին, օրինագծերի, դրանցում փոփոխությունների եւ կոմիտեների նիստերի արձանագրությունների մեծ մասը հրապարակվում են համընդհանուր հասանելի վեբկայքում, մինչդեռ, ինչպես ԳՐԵԿՕ-ն նշել է, հրապարակումները պետք է ավելի հետեւողական լինեն:

ԳՐԵԿՕ-ն բարձր է գնահատում կոմիտեների նիստերի թափանցիկությունը. 2019 թվականի մայիսից նիստի բացումը հեռարձակվում է եթերով: Բայց պատգամավորները նախկինի պես չունեն վարքագծի համընդգրկուն կոդեքս, որը կհամապատասխաներ ազնվության, հսկողության համակարգի եւ իրավակիրառության հետ կապված հարցերով համապատասխան հանձնարարականներին:

Միաժամանակ, ԳՐԵԿՕ-ն ողջունում է նոր Դատական օրենսգիրքը, որը դատավորների համար ազնվության որոշ երաշխիքներ է նախատեսում: Օրինակ՝ դատավորների տեղափոխումը կամ վերագործուղումը հիմա հնարավոր է միայն նրանց համաձայնությամբ: Ներառվել են դատավորների գործունեությանը չհիմնավորված միջամտության դեմ պայքարի մասին ընդլայնված դրույթներ, բայց անհրաժեշտ է ավելին անել՝ պրակտիկայում այս ստանդարտների կիրառումն ապահովելու համար:

Փրձագետները նշում են առաջընթացը դատավորներին անձնակազմի հավաքագրման որոշակի որոշումները դատարանում վիճարկելու հնարավորություն տրամադրելու հարցում, սակայն դեռեւս պետք է ներդնել կարգապահական հարցերում բողոքարկելու պատշաճ մեխանիզմ: ԳՐԵԿՕ-ում բարձր են գնահատում դատախազների ընտրության թափանցիկությունը եւ ողջունում են  էթիկայի հարցերով մասնագիտացված պարտադիր թրենինգը: Սակայն դատախազների կոնֆիդենցիալ խորհրդատվությունը պետք է իրականացվի կարգապահական մեխանիզմներից առանձին:

ԳՐԵԿՕ-ն ուշադիր հետեւում է իրադարձությունների զարգացմանը՝ կապված վերջերս ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովի հետ, որը պետք է ապահովի արդյունավետ հսկողություն եւ ակտիվների հայտարարագրման կանոնների պահպանում: ԳՐԵԿՕ-ն ընդգծել է, որ քաղաքական ազդեցությունից եւ ճնշումից այս ինստիտուտի անկախությունը «առանցքային» է, իսկ դրա պատշաճ գործունեությունը կախված է հավասարակշռված ու հաստատուն կազմից եւ թափանցիկ ընթացակարգերից:

Այս հարցում ԳՐԵԿՕ-ի հանձնարարականները պետք է կատարվեն ամբողջությամբ, ամփոփում է հայտարարությունը: