ԱՄՆ նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերը Մոնղոլիայում որսի ժամանակ սպանել է հազվագյուտ վայրի խոյի՝ տեղական կառավարության թույլտվությամբ, որը ձեւակերպվել է հետին թվով, հայտնում է ProPublica-ն:

Նշվում է, որ Թրամփ կրտսերին կենդանուն սպանելու թույլտվությունը տրվել է սեպտեմբերի 2-ին՝ շրջանից, որտեղ որսը կատարվել է, նրա հեռանալուց հետո:

Մոնղոլիայից իր հեռանալուց առաջ ամերիկացի առաջնորդի որդին նաեւ հանդիպել է երկրի նախագահ Խալթմաագիյն Բաթուլգայի հետ:

Թրամփի որդու պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ուղեւորությունը մասնավոր արշավ էր: