Հարավային Ամերիկայի արեւմտյան ափին Ատակամա անապատը աշխարհում ամենաչոր շրջանն է: Այն իր պայմաններով մոտենում է Կարմիր մոլորակին եւ արտասովոր լանդշաֆտ ունի, որտեղ կան արմատներ չունեցող ծաղիկներ, որոնք մշուշից են սնվում, փոխանցում է Planet- today-ը: 

Այստեղ տեղումները կազմում են տարեկան միջինը 10 մմ, բայց կան տեղամասեր, որտեղ ընդհանրապես տեղումներ չկան: Չնայած խոնավության բացակայությանը, անապատում որոշ օրգանիզմներ գոյատեւում են: Այստեղ կարելի է տեսնել եւ կակտուսներ, եւ ձարխոտ, եւ սնկեր, եւ քարաքոս:

Անապատի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ այն տեղակայված է Խաղաղ օվկիանոսի մերձակայքում, այս պատճառով ամեն առավոտ ծածկվում է խոնավ խիտ մառախուղով: Դա ջրի գոլորշուց կազմված ամպեր են: Այն պահին, երբ օդի ջերմաստիճանը համընկնում է ցողի կետին, այն խտանում է եւ թողնում ջրի փոքրիկ կաթիլներ: Խոնավություն ստանալու շնորհիվ էլ բուսականությանը հաջողվում է գոյատեւել մեկուսացված կղզյակներում:

Այն մշուշից ոչ միայն ջուր է վերցնում, այլ նաեւ անհրաժեշտ սննդարար նյութեր: Չնայած բույսերն արմատներ չունեն, կառչում են հողին: Սա հողը պաշտպանում է քամահարվելուց եւ թույլ է տալիս հողի մոջ կուտակել ածխածին եւ ազոտ:

Երկար եւ բարակ ցողունների շնորհիվ դրանք մշուշից վերցնում են առավելագույն քանակությամբ խոնավություն: Այս արդյունքները թույլ են տվել ենթադրել, որ այսպիսի եզակի էկոհամակարգեր կարող են լինել նաեւ մյուս անապատներում: