Պետական ապարատում կան կադրեր, որոնք չեն տեղավորվում բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ընդհանուր տրամաբանությունում։ Այս մասին Հայաստանի ոստիկանությանը քաղաքացիների հեռախոսազրույցների գաղտնալսումների հնարավորություն տրամադրելու մասին օրինագծի քննարկման ժամանակ դեկտեմբերի 12-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա նիստում խոսեց հենց այդ մասին։

«Համակարգային բարեփոխումներն անհնար է իրականացնել 1-2 օրում, եւ անգամ երկար ու քրտնաջան աշխատանքից հետո ոչ Ոստիկանությունը, ոչ Ազգային անվտանգության ծառայությունը կատարյալ վիճակում չեն լինի»,- նշել է նա։