Գերմանիայի տնտեսության եւ էներգետիկայի նախարարությունը ափսոսում է ռուսական «Հյուսիսային հոսք-2» եւ «Թուրքական հոսք» գազատարների հանդեպ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի մտադրության համար։ Այս մասին հայտնել է հաստատության ներկայացուցիչ Պետերա Ալտմայերան։

«Պատժամիջոցների հանդեպ մեր դիրքորոշումը միանշանակ է՝ մենք դրանք չենք ճանաչում»,- նրա խոսքերն է մեջբերում dpa գործակալությունը։

Նախօրեին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է պաշտպանական բյուջեի ընդունման օգտին, որը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել նշված երկու գազատարների հանդեպ։ Օրենքի նախագծի մեջ «Հյուսիսային հոսք-2»-ն անվանվում է «պարտադրման եւ քաղաքական ճնշման գործիք», որը թուլացնում է Գերմանիայի եւ Եվրոպայի հետ ըհդհանրապես ԱՄՆ-ի կապերը։

Օրենքի նախագիծը հինգ տարով պատժամիջոցներ է սահմանում նավերի վրա, որոնք զբաղվում են գազատարի համար խողովակների տեղադրմամբ, եւ այն քաղաքացիների համար, որոնք առնչություն ունեն այդ նավերի աշխատանքին։ Այժմ փաստաթուղթը պետք է Սենատը նայի։ Սպասվում է, որ դա տեղի կունենա մինչեւ դեկտեմբերի 20-ը, որից հետո այն կուղարկվիԴոնալդ Թրամփին, որն արդեն աել է, որ պատրաստվում է ստորագրել դրա տակ։