Հայաստանի Զինված ուժերում կբացվի սպորտային ակումբ, որտեղ կծառայեն նշանակալի սպորտային ձեռքբերումներով երիտասարդներ։ Այս մասին դեկտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում օրենսդրական համապատասխան նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը։

Նրա խոսքերով՝ մշակվել են օրենսդրական փոփոխություններ, որոնցով կպայմանավորվի բանակային սպորտային ակումբի գործունեությունը։ Ակումբ կզորակոչվեն նշանակալի սպորտային ձեռքբերումներ ունեցող երիտասարդները։

ՊՆ-ում նաեւ անհրաժեշտ են համարել սպորտային ստորաբաժանումների ստեղծումը՝ հաշվի առնելով այն, որ որոշակի հաջողությունների հասածները եւ տիտղոսակիր մարզիկները ազատվում են պարտադիր զիվորական ծառայությունից, քանի որ մարզիկ դառնալու համար համապատասխան տարիքը համընկնում է բանակում ծառայության ժամկետի հետ։