ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհեթեթություն է համարում Գրետա Տունբերգին «Տարվա մարդ» ընտրելու Time-ի որոշումը։

16-ամյա էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը Շվեդիայում ամենշաբաթյա դասադուլներ անցկացնելուց հետո դարձել է երիտասարդ բնապահպան-ակտիվիստների աճող շարժման խորհրդանիշը։ Վերջին մեկուկես տարվա ընթացքում ցույցերի եւ համաժողովների ժամանակ իր կրակոտ ելույթների շնորհիվ նա հսկայական թվով հետեւորդներ ունի։  

«Գրետան պետք է աշխատի զայրույթը կառավարելու իր խնդրի վրա, իսկ հետո հին ու բարի կինո դիտի ընկերոջ հետ»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ հավելելով․ «Հանգստացի՛ր, Գրետա՛, հանգստացի՛ր»։