Իրաքում ցուցարարները Բաղդադում իրենց ճամբարի վրա հարձակված դեռահասին Լինչի դատաստանի են ենթարկել, հայտնում է AFP-ը։

Ոստիկանությունը հայտնել է, որ 17-ամյա երիտասարդի եւ ցուցարարների միջեւ վեճը ավարտվել է նրանով, որ տղայի մարմինը Տահրիր հրապարակի մոտ կախել են լուսացույցից։

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ ցուցարարները, որոնք բողոքում են, թե ոստիկանությունը չի պաշտպանում իրենց հարձակումներից, հրդեհել են երիտասարդի մոտակայքում գտնվող տունը։

Տեսանյութում, որը հեռարձակվել է համացանցում, երեւում է, որ մինչ ամբոխը քարշ է տալիս մարդուն եւ մտրակում է նրան, անվտանգության ուժերը հեռանում են։ Համարյա մերկ մարմինը ոտքերից կախել են լուսացույցից։

Դաժան միջադեպը կարող է արմատապես փոխել իրավիճակը բողոքի շարժման համար, որը հայտարարել է բռնության հանդեպ պացիֆիզմի մասին։ Բողոքի ցույցերի սկզբից զոհվել է 460 մարդ, 25 000-ը վնասվածքներ է ստացել։

«Տահրիրի ցուցարարների» կողմից ստորագրված հայտարարությունը, որ հրապարակվել է համացանցում, դատապարտել է «խաղաղ ցուցարարներին վարկաբեկելու Մաքիավելիի պլանը»։ Տահրիրի հազարավոր ցուցարարները «ոչ մի ընդհանուր բան չունեն այս առավոտվա իրադարձությունների հետ», ասվում է հայտարարության մեջ։