ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկրներին եւ ընկերություններին կոչ է արել լուծել կլիմայի փոփոխության խնդիրները՝ հայտարարելով, որ այդ անելու անկարողությունը կհանգեցնի տնտեսական աղետի։

Ելույթ ունենալով Մադրիդում կլիմայի հարցով հանդիպմանը, Գուտերիշն ասել է, որ մտավախություններն այն մասին, որ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման միջոցառումները կհանգեցնեն գոյություն ունեցող ոլորտների քայքայմանը, անտեսում են «կանաչ տնտեսության» հնարավորությունները, հայտնում է AP-ը։

Նա որպես օրինակ է բերել մի հետազոտություն, որն ապացուցում է, թե մինչեւ 2030թ․ ցածրածխաջրային տնտեսությանն անցումը ամբողջ աշխարհում կարող է ստեղծել 65 մլն նոր աշխատատեղ եւ 26 տրիլիոն դոլարով արագացնել աճը։

Գիտնականներն ասում են, որ երկրները պետք է մինչեւ 2050թ․ դադարեցնեն հանքային վառելիքի օգտագործումը, որպեսզի գլոբալ ջերմաստիճանը այս հարյուրամյակում 1,5 աստիճանից չբարձրանա։

«Այդ անցումը պետք է կատարվի, որպեսզի բոլորին օգուտ բերի։ Եւ առանց այդ անցման, ինչպես ասացի, ողջ կմնան միայն ամենահարուստները»,- ասել է նա։