Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու համար մեղադրվող քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանի (Ալավերդցի Վահագ) եւ Վլադիմիր Դավթյանի (Վլե) գործով առանցքային վկա Արթուր Մնացականյանին՝ սուտ մատնություն կատարելու փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Այս մասին դեկտեմբերի 11-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց նույն գործով մեղադրող դատախազ Տիգրան Ենոքյանը։

Հիշեցնենք, որ վկան նախաքնության ժամանակ տարբեր քննչական մարմիններում, տարբեր քննիչների տասնյակ ցուցմունքներ էր տվել այն մասին, որ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրել էր Վահագն Աբգաջյանը, իսկ հետագայում կամառք տվել, որպեսզի ինքը չենթարկվի պատասխանատվության, իսկ սպաբություն կատաջքղ անձին ավելի մեղմ մեղադրանք առաջադրվի։ Ըստ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման Աբգարյանի գործով դատավարությանը վկա Արթուր Մնացականյանը, հարցաքննության ժամանակ նախազգուշացված լինելով ակհնայտ սուտ մատնություն կատարելու համար քրեական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները սուտ են, մեղադրել է նշված քրեական վարույթի հետ առնչություն ունեցող պետական ծառայություն իրականացնող անձանց՝ իր նկատմամբ ցուցմունք կորզելու նպատակով սպառնալիքներ հնչեցնելու մեջ։

Վկան դատավարությանն իր տված ցուցմունքում նշել էր, որ նախաքննության ժամանակ տված իր ցուցմունքները մասամբ կեղծ են։

Վկան հարցաքննության ժամանակ, մասնավորապես, ասել է, որ նախաքննության ժամանակ ցուցմունքներ է տվել իր նկատմամբ քննչական մարմիններում գործադրված հոգեբանական ճնշումների ներքո։

ԱԱԾ-ն նյութեր է նախապատրաստել Նյութեր են նախապատրաստվել, բացատրություն է վերցվել բազմաթիվ անձանցից, որի արդյունքում պարզվել է, որ իրականում Արթուր Մնացականյանի նկատմամբ որեւէ ճնշում չի եղել եւ նախաքննության ժամանակ իր ցուցմունքները տվել է ինքնակամ։ Դրա արդյունքում որոշել է, որ հանցագործության դեպք տեղի չի ունեցել, այսինքն՝ որեւէ ազդեցություն չի եղել Արթուր Մնացականյանի նկատմամբ եւ այդ պատճառով քրեական գործի հարուցումը մերժվել է։ Միաժամանակ, հարուցվել է քրեական գործ՝ սուտ մատնություն կատարելու փաստով։

Նշենք, որ այս դատական նիստին հրապարակվեցին վկա Արթուր Մնացականյանի եւ ամբաստանյալ Վահագն Աբգարյանի միջև տեղի ունեցած խոսակցությունների գաղտնալսումները։ Պաշտպանական կողմը միջնորդեց, որ դատախազը մատնանշի, թե այդ գաղտնալսումների զննության արձանագրությունները քրեական գործի որ հատորում են զետեղված։ Տուժողի իրավահաջորդ Լուսինե Սահակյանը նշեց, որ դատախազին ննան պահանջ չի կաջող ներկայացվել, որ պաշտպանական կողմը պարտավոր էր ծանոթ լինփկ ինչպես գաաղտնալսումներին, այնպես էլ քրեական գործի մյուս նյութերին։

Դատական նիստն հետաձգվեց, որպեսզի դատախազը պաշտպանների համար կոնկրետ նշի, թե որ գաղտնալսումները, որոնք հրապարակվում են, որ զննության արձանագրության մեջ են զետեղված։

Նշենք, որ ըստ մեղադրանքի, Վահագն Աբգարյանը ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին՝ խոշոր չափերով կաշառք: Նրան մեղադրանք է առաջադրվել միաժամանակ 6 հոդվածների հատկանիշներով: