2016թ․ ամռանը լրագրող Պավել Շերեմետի սպանությանը մասնակցության մեջ ոստիկանությունը կասկածում է հինգ մարդու։ Ինչպես հաղորդում է ՈՒՆԻԱՆ-ը, այդ մասին ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի ազգային ոստիկանության փոխնախագահ Եվգենի Կովալը։

Նրա խոսքերով՝ ոստիկանության հետաքննությունը ձեռք է բերել ավելի քան 800 փաստաթուղթ եւ տեղեկատվություն, հարցաքննել է 3700 մարդու, անցկացրել է 47 տարբեր փորձաքննություններ, խուզարկել է 577 տուն եւ 4,3 հազար բնակարան, ուսումնասիրել է 221 տեսխցիկի տեսագրություններ։ Այս ամենը հիմք են տալիս սպանության մեջ օբյեկտիվորեն կասկածել Անդրեյ Անտոնենկոյին, Յուլյա Կուզմենկոյին, Յանա Դուգարին եւ ամուսիններ Իննա ու Վլադիսլավ Գրիշչենկոներին։

Փորձաքննության եզրակացության համաձայն, որի մեջ մտնում են հոգեբանական եւ այլ անալիզներ, նրանցից Անտոնենկոն եւ Կուզմենկոն պայթուցիկ են տեղադրել։ Նրանց հեռախոսները հանցանքի գիշերն անջատված են եղել, ինչը բնորոշ չէ երկուսին էլ։ Հետաքննության համար կարեւոր է եղել նաեւ այն, որ Անտոնենկոն միշտ հատուկ պրինտներով հագուստ է կրում, այնպիսին, ինչպիսին եղել է պայթուցիկ դնող տղամարդու հագին։ Գրիշչենկոների հեռախոսները հանցանքի ժամանակ եւ դրանից մեկ օր առաջ եղել են Դնեպրում, սակայն հենց այդ օրը դրանք եւս անջատված են եղել, իսկ սպանությունից որոշ ժամանակ անց միացվել են։