Նշանավոր օր՝ հայ ժողովրդի համար։ ԱՄՆ Սենատի կողմից միաձայն Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունմանը Telegram-ում այսպես է արձագանքել ռուսաստանցի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին։

«Նշանավոր օր՝ հայ ժողովրդի համար։ Հանգիստ քնեք, իմ նախնիներ։ Մենք աղոթում ենք ձեզ համար եւ երբեք չենք մոռանա այդ ողբերգությունը։ Եւ ոչ մեկին մոռանալ թույլ չենք տա»,- նշել է նա։