Մեծ Բրիտանիայում իշխող Պահպանողական կուսակցությունը մեծամասնություն է ապահովել Միացյալ Թագավորության ստորին պալատում՝ Համայնքների պալատում: Այս մասին են վկայում դեկտեմբերի 12-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների դեռեւս շարունակվող ձայների հաշվարկի արդյունքները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարած կուսակցությունն իր համար արդեն երաշխավորել է 327 պատգամավորական մանդատ: Հաշվի առնելով, որ Համայնքների պալատում ընդամենը 650 տեղ է, սա պարզ մեծամասնություն է նշանակում, որը տորիներին թույլ կտա օրակարգ ձեւավորել՝ առանց մյուս կուսակցությունների օժանդակության: Ներկայումս հաշվարկված չեն դեռեւս 54 տեղամասեր:

Sky News-ի գնահատականներով՝ պահպանողականները բոլոր հնարավորություններն ունեն հասնելու մեծամասնության՝ 358-ից մինչեւ 368 պատգամավորական մանդատներով: