Փրկարարները հայտնաբերել են հրաբխի վեց զոհերի մարմինները նորզելանդական Ուայթ Այլենդ կղզում, տեղեկացրել է երկրի ոստիկանությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ութ զինվորականներից բաղկացած փրկարարների թիմը վայրէջք է կատարել կղզում՝ զոհերի մարմինները հայտնաբերելու համար։

«Վեց մարդկանց մարմինները պատրաստվել են Ուայթ Այլենդ կղզուց տեղափոխվելու համար, սկսվել է Wellington (նավի վրա) նրանց տեղափոխման գործընթացն ուղղաթիռով»,- ասվում է իրավապահների թվիթերյան հայտարարությունում։

Զոհերից մեկի մարմինն արդեն հաջողությամբ տեղափոխվել է կղզուց։

Գործընթացը բարդանում է ռիսկի գործոններով, քանի որ մասնագետները չեն բացառում երկրորդ ժայթքման հնարավորությունը հաջորդ 24 ժամվա ընթացքում, հավանականությունը 50-60 տոկոս է։

Հրաբխի ժայթքումը հրաբխային Ուայթ Այլենդ կղզում տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին։ Զոհերի թիվը հասել է ութի։ Մի քանի մարդ համարվում է անհետ կորած։ Տեղեկացվել է, որ շատ տուժածներ ծանր վնասվածքներ ունեն, 31-ից 27-ն ստացել է մարմնի մակերեսի ավելի քան 30 տոկոսի այրվածքներ, շատերի շնչուղիներն են այրվել։ Ավելի ուշ հիվանդանոցներից մեկի ներկայացուցիչն ասել է, որ երկու տուժածների այրվածնքերը հասնում են 90 տոկոսի։ Ոստիկանությունը ենթադրում է, որ ողջ մնացածներ կղզում չկան։