Բաքվի Սաբաիլյան շրջանում դանակներով զինված երկու կիսամերկ տղամարդ սկսել են սպառնալ եւ հարձակվել անցորդների վրա: ԱՊԱ-ն հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Նիզամի փողոցում: 

Տղամարդիկ նաեւ իրենց են վնասվածքներ հասցրել: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, որոնց հաջողվել է գործողության արդյունքում տղամարդկանց ձերբակալել: Միջադեպի հանգամանքները պարզվում են: