ՀՀ Ազգային ժողովի դեկտեմբերի 13-ի նիստն սկսվեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի՝ շնորհակալության արտահայտմամբ ԱՄՆ Սենատին, որը նախօրեին միաձայն ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող բանաձեւ, տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը։

Միրզոյանը, մասնավորապես, ամբողջ խորհրդարանի անունից շնորհակալություն հայտնեց ԱՄՆ Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի գործընկերներին միաձայն 150 եւ 296 բանաձեւերն ընդունելու համար։ «Այդ կարեւոր քվեարկությամբ Միացյալ Նահանգները փաստորեն միացավ ցեղասպանությունների կանխման համաշխարհային շարժմանը»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ N150 բանաձեւի ընդունումը, որը ներկայացրել էին սենատորներ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ, Նյու Ջերսի) եւ Թեդ Քրուզը (հանրապետական, Տեխաս), հաջորդել է Ներկայացուցիչների պալատի կողմից N296 բանաձեւի ընդունմանը։