Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը էական ավանդ է ներդրել հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում։ Այս մասին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում դեկտեմբերի 13-ին ասաց Ղարաբաղի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։

Նա հիշեցրեց, որ Մոսկվայի նախկին քաղաքապետի նախաձեռնությամբ է հիմնվել Մոսկվայի տունը Երեւանում, որը դարձել է երկու ժողովուրդների բարեկամության խորհրդանիշը։ «Բոլոր խնդիրներին, որոնցով մենք դիմել ենք նրան, նա փորձել է արձագանքել։ Պատահական չէ, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Լուժկովին պարգեւատրել է Մեսրոպ Մաշտոցի շքանշանով»,- ավելացրել է Դանիելյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին 84 տարեկանում կյանքից հեռացավ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը։