Ռուսաստանի իշխանությունները պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի բացառեն լրագրողների, մշակույթի գործիչների, Հայաստանի եւ Ռուսաստանի գիտնականների երկակի լոյալության ծագման հնարավորությունը այս կամ այն հարցի սրացման ժամանակ։ Այս մասին ռուս-հայկական «Լազարյան ակումբի» երրորդ նիստում դեկտեմբերի 13-ին ասաց Լոմոնոսովի անվան ՄՊՀ Հեռուստատեսության բարձրագույն դպրոցի դեկան Վիտալի Տրետյակովը։

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանում ապրում են շատ հայեր, որոնք ներգրավված են գործունեության տարբեր ոլորտներում, եւ պետք է բացառել այնպիսի իրավիճակները, երբ նրանք ստիպված են լինում ընտրել՝ ում կողմը բռնել այս կամ այն իրավիճակում։ «Այսօր ԱՊՀ երկրների, այդ թվում Հայաստանի, Ադրբեջանի լրագրողները բախվում են իրավիճակի, երբ նրանք տարբեր դիրքորոշում ունեն Ռուսաստանի եւ այն բանի հանդեպ, թե անվտանգության ինչ հայեցակարգ է այն պաշտպանում։ Ուստի, Ռուսաստանի իշխանությունները նույնպես պետք է պարզաբանեն դա»,- եզրափակել է նա։